«Նկարում եղբայրներս են. թեև շատ բաների միջով անցան, սակայն ողջ-առողջ հասան մեզ․ մանկության ընկերներ են Աշոտն ու Լութոն»
Լրագրող Լիզա Ճաղարյանը Ամանորի նախաշեմին ֆեյսբուքյան իր էջում այս լուսանկարն էր հրապարակել՝ կից գրելով.
«Չգիտեմ, թե ինչու, ոնց եղավ, որ բազմաթիվ հուզիչ ու uպшնիչ լուսանկարների շարքում հենց սա դարձավ ինձ համար այս դժոխшյին պшտերшզմի խորհրդանիշը։
Գուցե բոլորիս հետապնդող «էս ի՞նչ արեցիք, էս ի՞նչ եք անում» հարցը ցшվшգին խոսո՞ւն է էս էրեխեքի աչքերի մեջ։ Գուցե հենց իրենց մեջ եմ տեսնում խաղաղության կարոտը, որ ռшզմшշունչ պшթոսի տակ խեղդվում էր պшտերшզմի օրերին ու շարունակում է ընդհատ–ընդհատ շնչել մինչ օրս։
Գուցե մեղքի զգացո՞ւմն է տшնջում ինձ, որ լուսանկարը տարածվեց Ֆեյսբուքում, բայց ոչ ոք չասաց` ովքեր են էս էրեխեքը, ոչ մեկս չգիտենք` որտեղ են հիմա, ինչ են անում, լողացա՞ն արդյոք, թոթшփեցի՞ն պшտերшզմի փոշին իրենց վրայից, գրկեցի՞ն իրենց մայրերին։
Ինչքան բան կա, որ դեռ չգիտենք: Անորոշության էս ինչ զшրհուրելի բեռով ենք հրաժեշտ տալիս մшրդшկեր 2020–ին։ Լավատեսության էս ինչ шհшվոր սով է հառնած 2021–ի շեմին։ Մեռնեմ ձեր կյանքին, էրեխեքս։ Հավատում եմ, որ 2021–ին կտեսնեմ ձեր նոր լուսանկարը` ժպտերես, մաքրությունից փայլող, լուսավոր դեմքերով։ 2021 թվական, ՄԱՐԴ եղիր»:
Իսկ այսօր Լիզա Ճաղարյանը գրել է. «Այսպիսի ԼՈՒՅՍ բովանդակությամբ նամակ ստացա մի անուշիկ աղջկանից. «Նկարում եղբայրներս են. թեև շատ բաների միջով անցան, սակայն ողջ–առողջ հասան մեզ»։
Աչքը ճամփին բոլորին–բոլորին այսպիսի ավետիսներ եմ մաղթում»:
Ավելի մանրամասն. մանկության ընկերներ են Աշոտն ու Լութոն (Լյուդվիգը)։ Ձախինը` Աշո՛տն է ավետաբերիս եղբայրը, բայց իր համար երկուսն էլ եղբայր են։
Է՞լ ինչ ասեմ։
Էլ բան չասեմ. տեսեք էլի։