Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունվար / 2021 : 14-32

Մոսկվայից բժիշկներով հատուկ ինքնաթիռ է ժամանել Երեւան. Wargonzo

Մոսկվայից Երևան է ժամանել բժիշկներ տեղափոխող հատուկ օդանավ: Այդ մասին հայտնում է @wargonzo-ն՝ ՌԴ ուժային կառույցներում իր աղբյուրներին հղումով:

Տեղեկության համաձայն՝ ռուս բժիշկները պետք է բանակցելու նպատակով Մոսկվա մեկնող հայ պաշտոնյաներից արյան նմուշներ վերցնեն կորոնավիրուսի թեստի համար:

«Դատելով այն բանից, թե որքան ուշադրություն է դարձվել այդ ընթացակարգին, խոսքն ամենաբարձր մակարդակով բանակցությունների մասին է»,- նշում է տելեգրամյան ալիքը՝ հավելելով, որ գործընթացը վերահսկում է ռուսական հատուկ ծառայություններից մեկը:

Դիտվել է 19725անգամ
Վերջին լուրեր