08 / Հունվար / 2021 : 16-07

Եվրոպական 22 երկրներում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ

Եվրոպական 22 երկրներում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը ծագել է Մեծ Բրիտանիայում: ntv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն: 

«Ինչպես բոլոր վիրուսները, COVID-19 վիրուսը ժամանակի ընթացքում փոխվել է: Ես հասկանում եմ անհանգստությունը նոր տարբերակի հնարավոր ազդեցության հետ կապված։  ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 22 երկրներ հայտնաբերել են այս նոր տարբերակը»,- ասել է նա։

Նրա խոսքով, չնայած նոր շտամն ավելի արագ է տարածվում, բայց դրա հարուցած հիվանդությունը չի փոխվել: Կլուգեն նշել է նաև, որ մուտացիան տարածվում է բոլոր տարիքային խմբերում, և երեխաներն ավելի մեծ ռիսկի խմբում չեն։ 

Դիտվել է 16584անգամ
Վերջին լուրեր