09 / Հունվար / 2021 : 11-39

Ջաբրայիլի դիրքերում հայ զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել

Մարտական գործողությունների Ջաբրայիլի հատվածում իրականացված  որոնողական  աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զինծառայողների աճյունները հայտնաբերվել են Ջաբրայիլի մարտական դիրքերում: Առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել և դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1197 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն: Պայմանավորված ռուս խաղաղապահների հերթափոխով՝ շաբաթ և կիրակի օրերին որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի օրվանից»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Դիտվել է 128183անգամ
Վերջին լուրեր