09 / Հունվար / 2021 : 13-26

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 058 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 058 նոր դեպք: 

Այս մասին 1TV.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 18 149 թեստ, այստեղից 11 095-ը՝ հակագենի արագ թեստով և 7 054-ը՝ PCR:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 238 086 դեպք: Ապաքինվել է ևս 529 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 224 718:

Կորոնավիրուսից մահացել է ևս 22 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 750:

Կարանտինային գոտիներում ունենք 512 մարդ:

Դիտվել է 8880անգամ
Վերջին լուրեր