10 / Հունվար / 2021 : 12-32

Ադրբեջանում ամենաակտիվ ու ագրեսիվ ձևով տեղի է ունենում բանակի համալրում նոր պայմանագրային զինծառայողներով
 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի բան մնում է անորոշ ու հանելուկային, այնուամենայնիվ։

Մինչ մեզ մոտ խոսում են խաղաղությունից ու սահմանների բացումից, Ադրբեջանում ամենաակտիվ ու ագրեսիվ ձևով տեղի է ունենում բանակի համալրում նոր պայմանագրային զինծառայողներով։

Ադրբեջանական բոլոր հեռուստաալիքներով 24/7 ռեժիմով պտտվում է տեսահոլովակ, որով պայմանագրային զինծառայության են հրավիրվում բոլոր ցանկացողները, եթե համապատասխանում են պետության կողմից առաջարկվող չափորոշիչներին։

Իրենց մոտ «խաղաղությունը» ասոցացվում է «Հայաստանի, հայ ժողովրդի ոչնչացման հետ» ու, ըստ իս, դա նորմալ է ու տրամաբանական։ Իսկ մեզ մո՞տ»։

Դիտվել է 94658անգամ
Վերջին լուրեր