Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունվար / 2021 : 16-49

Պուտինը Փաշինյանի եւ Ալիեւի հետ կքննարկի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացումը. Կրեմլ

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին Մոսկվայում կքննարկի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը:

Հանդիպումը կկայանա ՌԴ նախագահի նախաձեռնությամբ:

Կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի իրականացումն ու տարածաշրջանի խնդիրների լուծման ուղղությամբ քայլերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հատուկ ուշադրություն կհատկացվի մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացմանն ու ապաարգելափակմանը:

Բացի այդ, նախատեսվում է, որ Վլադիմիր Պուտինն առանձնազրույց կունենա Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: 

 

Առնչվող հրապարակումը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ․ նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ 

Դիտվել է 8579անգամ
Վերջին լուրեր