Ստեփանակերտում հնչած կրակոցների հեղինակն արցախցիներ են. նրանք ձերբակալվել են

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գիշերը հնչած կրակոցների հեղինակն արցախցի երկու տղամարդ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ:
«Արցախցի երկու տղամարդ են եղել, որոնք, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, օդ են կրակ գիշերվա կեսին: Ձերբակալվել են, այս պահին ոստիկանությունում են, և համապատասխան քննություն է իրականացվում»,- ասաց Պողոսյանը:
Ավելի վաղ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե կրակոցներ արձակած անձինք ադրբեջանցիներ են եղել: