Ալիևը ժամանել է Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա, նրա դասակարգը ուղևորվել է Կրեմլ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Ադրբեջանի նախագահը ժամանել է Մոսկվա, նրան դիմավորել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Ռուսաստանի արտգործնախարարության և Մոսկվայում հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: Այս պահին Ալիևի ավտոշարասյունը շարժվում է դեպի Կրեմլ», – լրատվամիջոցին հայտնել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես Մոսկվայում է՝ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։