Ստեղծվել են նախադրյալներ Ղարաբաղում երկարամյա հակամարտության համապարփակ լուծման համար. Պուտին

Կրեմլում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարներին՝ Մոսկվա ժամանելու և Ղարաբաղի հարցը քննարկելու պատրաստակամություն հայտնելու համար։
Նա հայտնել է, որ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը հետևողականորեն իրականացվում է․ «Ստեղծվել են նախադրյալներ Ղարաբաղում երկարամյա հակամարտության համապարփակ լուծման համար։ Այսօր անհրաժեշտ է նախանշել Ղարաբաղի կարգավորման հետագա քայլերը, ներառյալ խաղաղապահները, սահմանազատման գծերը»,-նշել է Պուտինը։
Պուտինը նաև նշել է, որ Ղարաբաղում վերակառուցման հարցով զբաղվելու է եռակողմ աշխատանքային խումբը, որը ղեկավարելու են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։