15 / Ապրիլ / 2020 : 11-51

 

Սրբապղծությունը ցավոք բնորոշ է գործող իշխանության մի շարք ներկայացուցիչներին. ՊՆ նախկին փոխնախարար

Սրբապղծությունը ցավոք բնորոշ է գործող իշխանության մի շարք ներկայացուցիչներին։ Դրա դրսևերումներից մեկն էլ հայոց եկեղեցու դեմ վնգստալու նրանց պատրաստակամությունն է։

Վեհափառ տեր,

այնուամենայնիվ վստահ եմ, որ քրիստոնեական սիրով և ողորմածությամբ՝ Ձեր հայրապետական օրհնանքից բաժին կհանեք նաև եղեկեցու և Ձերդ սրբության դեմ վայրահաչողներին։

Քանզի նրանք կյանքում գոյություն ունեն թյուրիմացաբար, պաշտոններ են զբաղեցնում դժբախտ պատահականության արդյունքում, և խիստ ժամանակավոր են։ Իսկ Հայ ժողովուրդը, իր քրիստոնեական հավատքն ու հայոց եկեղեցին հավերժ են։ Աստված պահապան մեր Երկրին, Ժողովրդին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Դիտվել է 4281անգամ
Վերջին լուրեր