Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունվար / 2021 : 16-31

Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում կայացած հանդիպմանը միմյանց ձեռք չեն սեղմել (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում բանակցությունների մեկնարկին ողջունել են միմյանց, սակայն առանց ձեռքսեղմման, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ բանակցությունները սկսվել են Կրեմլում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ:

Պուտինը ջերմորեն ողջունել է Հայաստանի վարչապետ Փաշինյանին և  Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելով:

Նրանք նույնպես ողջունել են միմյանց, սակայն առանց ձեռքսեղմման։

Դիտվել է 44648անգամ
Վերջին լուրեր