Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունվար / 2021 : 19-01

Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումն ավարտվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ հանդիպումը տևել է 4 ժամ: 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ եռակողմ հանդիպման` նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ: 

Դիտվել է 17875անգամ
Վերջին լուրեր