11 / Հունվար / 2021 : 19-44

Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը Մոսկվայում համատեղ հայտարարություն են ստորագրել

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն:

Մենք համատեղ հայտարարություն ենք ստորագրել տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ: Այս մասին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նկատի ունեմ կոնկրետ քայլերը, որոնք վերաբերում են տնտեսական կապերի հաստատմանը, ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը: Այդ նպատակով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը ղեկավարելու են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետեր:

Նրանք մոտ ապագայում ստեղծելու են աշխատանքային-փորձագիտական ենթախմբեր, կներկայցնեն կոնկրետ պլաններ, որոնք վերաբերում են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և տարածաշրջանի տնտեսությանը: Վստահ եմ, որ այդ պայմանագրերի իրականացումը օգուտ կբերի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ժողովրդին: Անկասկած այն կօգնի ընդհանուր առմամբ տարածաշրջանին, այսինքն նաև բխում է Ռուսաստանի Դաշնության շահերից»,-  նշել է Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները եղել են բացառիկ կարևոր և արդյունավետ:

Դիտվել է 16746անգամ
Վերջին լուրեր