11 / Հունվար / 2021 : 20-32

Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան և Իրան. Ալիև

Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով կապ կունենա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան և Իրան»,- ասել է Ալիևը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է նաև, որ Նախիջանի Ինքնավար Հանրապետության տարածքով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն, որում ասվում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական, տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար կստեղծվի աշխատանքային խումբ։ 

 

Դիտվել է 22151անգամ
Վերջին լուրեր