11 / Հունվար / 2021 : 20-47

Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի տեղակալ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված  որոշման մեջ։

Արման Սարգսյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը:

Դիտվել է 11234անգամ
Վերջին լուրեր