11 / Հունվար / 2021 : 21-35

Տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

 Տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,  այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոկվայում է աշխատանքային այցով։ Հունվարի 11-ին արդեն իսկ կայացել է նրա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն։

«Ես շատ ուրախ եմ, որ այս բանակցություններով մենք ունենք ինչ-որ արդյունք: Եվ այն ոչ պակաս կարևոր է: Մեր համաձայնությունների իրագործումը կարող է փոխել մեր տարածաշրջանի դիմագիծը և բերել ներդումային ներուժ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Դիտվել է 6129անգամ
Վերջին լուրեր