12 / Հունվար / 2021 : 13-07

Արման Թաթոյանը՝ Ադրբեջանում գերեվարված հայերի վերադարձի գործընթացի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանում գերեվարված հայերի վերադարձի գործընթացին։

«Ադրբեջանը հարցն ակնհայտ կերպով քաղաքականացնում է։ Անթույլատրելի է հետպատերազմական փուլերում մարդասաիրական և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, որովհետև դա իրենից ներկայացնում է կոպիտ խախտում։

Միջազգային պահանջների համաձայն՝ ռազմագերիները կամ քաղաքացիական անձ գերիները պատերազմական կամ ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն իրենց երկրներ։

Նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը արգելվում է, նրանց կալանավորելը, ձերբակալելը դիտվում է որպես պատիժև նույնպես արգելվում է։ Ավելին՝ այս հարցերի արհեստական ձգձգումը նույնպես արգելվում է և դա նույնպես, ըստ էության, պատերազմական հանցագործություն է»,-ասաց Արման Թաթոյանը։

Դիտվել է 8961անգամ
Վերջին լուրեր