Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունվար / 2021 : 13-35

Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան տանող ճանապարհի 68 կմ-անոց հատվածից 21 կմ-ն գտնվում է ադրբեջանական վերահոսկողության ներքո. ՄԻՊ

Սահմանների որոշման գործընթացի շրջանակներում մեր իրականացրած մոնիտորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Օրինակ՝ Գորիսի խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղը ճանապարհով բաժանվել է երկու մասի՝ ադրբեջանական և հայկական։ Եվ, օրինակ, Ստյոպա Մովսիսյանի տունը և անասնագոմը կիսվել է երկու մասի։ Սա հետևանք է այն բանի, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով», - ասաց Արման Թաթոյանը։ 

Պաշտպանի խոսքով՝ ճանապարհի տարբեր հատվածներն ադրբեջանական վերահսկողության ներքո են և ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ են տեղադրված։

«Գորիսից Որոտան, Շուռնուխ ու Կապան տանող ճանապարհի 68 կմ-անոց հատվածից 21 կմ-ն այս պահի հաշվարկով գտնվում է ադրբեջանական վերահոսկողության ներքո։ Ադրբեջանցի զինվորներն այդ ցուցանակների տեղադրումն անում են բացահայտ սադրանքների ձևով, պարբերաբար զենքով հայտնվում են այդ ճանապարհների վրա։ Այդ ճանապարհները մեր քաղաքացիական բնակավայրերն իրար կապող ճանապարհներն են և այս խնդիրն առաջացել է մեխանիկական մոտեցումների կիրառման պատճառով», - ասաց Թաթոյանը։

Դիտվել է 8507անգամ
Վերջին լուրեր