12 / Հունվար / 2021 : 13-58

Ռուս բժիշկները այցելել են Փաշինյանին և Ալիևին՝ նախքան նրանց Մոսկվա ժամանումը

Ռուսաստանցի բժիշկները տեսակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախքան նրանց ժամանումը Մոսկվա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 11-ին հանդիպելու նպատակով: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը չի նշել բժիշկների ուղևորության նպատակը՝ հղում անելով այն փաստին, որ ինքն արձակուրդում էր մինչև հունվարի 16-ը:

Այս տարվա հունվարի սկզբին ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Փաշինյանը ինքնամեկուսացման մեջ է՝ երկրում «համաճարակաբանական իրավիճակի պատճառով»:

Դիտվել է 12049անգամ
Վերջին լուրեր