Հադրութի Առաքել գյուղում ադրբեջանցիները հայկական հուշարձան են պղծել (տեսանյութ)

Ադրբեջանցիները Արցախի տարածքում հերթական անգամ պղծել է հայկական հուշարձանները։ Այդ մասին Թվիթերի միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը և տեսանյութ հրապարակել:
Խոսնակը նաև տեղեկացնում է, որ այս անգամ հայկական հուշարձաններ են պղծվել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաքել գյուղում։
«Սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ տեսանյութ, որը ցույց է տալիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի հուշարձանների կանխամտածված ոչնչացումը»,-գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Տեսանյութը՝ այստեղ: