12 / Հունվար / 2021 : 20-10

Շվեյցարիան հաստատել է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի կիրառումը

Շվեյցարիան հաստատել է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ: Ինչպես փոխանցում է  «Ռիա-նովոստի»-ն, դեղամիջոցը հաստատվել է երկրում զանգվածային պատվաստում իրականացնելու համար:

Moderna-ի դեղամիջոցն արդեն երկրորդ պատվաստանյութն է, որը հաստատվում է Շվեյցարիայի դեղամիջոցների վերահսկիչ մարմնի՝ Swissmedic ինստիտուտի կողմից: Առաջինը դարձել է ամերիկա-գերմանական համատեղ արտադրության Pfizer/BioNTech պատվաստանյութը, որի կիրառումը հավանության է արժանացել դեկտեմբերի 19-ին:

Նշվում է, որ երկիրը պատվաստանյութի մոտ 7,5 մլն չափաբաժին է գնել ամերիկյան ընկերությունից: Պատվաստանյութը կարելի է օգտագործել 18-ից բարձր տարիքի մարդկանց համար: Առաջիկայում առաջին 200 հազար չափաբաժինները կմատակարարվեն տարբեր կանտոններ:

Դիտվել է 3315անգամ
Վերջին լուրեր