13 / Հունվար / 2021 : 11-04

Հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն

Հունվարի 12-ի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Չորս մարմին հայտնաբերվել է Ջաբրայիլից, երկուսը՝ Ֆիզուլիից, մեկը՝ Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ տարածքից։ Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Քարին տակ, Թալիշ-Մատաղիս և Հադրութի ուղղություններով», - ասաց Հունան Թադևոսյանը։

Նոյեմբերի 13-ից մինչ այսօր, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1229 մարմին:

Դիտվել է 59746անգամ
Վերջին լուրեր