13 / Հունվար / 2021 : 13-34

64 ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք՝ հետպատերազմյան ժամանակահատվածում բանտարկվել են առանց Կարմիր խաչի եւ ռուս միջնորդների պաշտոնական հաստատման

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` սպեկուլյացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

«Շատ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք՝ պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ եւ որոշ քաղաքացիական անձինք՝ հետպատերազմյան ժամանակահատվածում, Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի եւ ռուս միջնորդների պաշտոնական հաստատման»,- գրել է Բեգլարյանը:

Դիտվել է 13270անգամ
Վերջին լուրեր