13 / Հունվար / 2021 : 14-32

«Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում ականի վրա պայթել է Մարտակերտ քաղաքի բնակիչ. ԱՀ ՔԿ

2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում՝ նախնական տվյալներով պայթել է ականի վրա, որի արդյունքում մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է:

Այս մասին տեղեկանում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր

Դիտվել է 19274անգամ
Վերջին լուրեր