Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Ապրիլ / 2020 : 13-29

Թայրովի բուժամբուլատորիայի տնօրենի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել

Արմավիրի մարզի Թայրով համայնքի բուժամբուլատորիայի տնօրենի մոտ օրերս կորոնավիրուս են հայտնաբերել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքապետ Դավիթ Մինասյանը։

«50 անց կին է, գնացել է հիվանդանոց՝ ստուգվելու, կորոնավիրուս է հյատնաբերվել»,- ասաց նա։

Համայնքապետը նշեց, որ բուժամբուլատորիայում ախտահանիչ աշխատանքներ են արել, այն չի փակվել։ Համայնքապետի փոխանցմամբ՝ ամբուլատորիայի բուժաշխատողները մեկուսացված չեն։

Նշենք, որ կորոնավիրուսից ապրիլի 13-ին մահացած 65-ամյա տղամարդը Թայրով համայնքից էր։ Նրա կինը նույնպես վարակված է։

 

NEWS.am

Դիտվել է 3587անգամ
Վերջին լուրեր