13 / Հունվար / 2021 : 16-42

Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել կորոնավիրուսի դեմ զանգվածային  պատվաստումները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հաջորդ շաբաթվանից կորոնավիրուսի դեմ բոլոր ռուսաստանցիների զանգվածային պատվաստման մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հաջորդ շաբաթվանից կարելի է անցնել կորոնավիրուսի դեմ ամբողջ բնակչության մասսայական պատվաստմանը՝ նախապատրաստելով դրա համար համապատասխան ենթակառուցվածքները»,-ասել է նախագահը:

Պուտինը նշել է, որ ռուսական պատվաստանյութը լավագույնն է աշխարհում, սակայն պետք է հասկանալ, թե ինչպես է այն գործելու մեծ թվով շտամերի պայմաններում:

Դիտվել է 5710անգամ
Վերջին լուրեր