Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հունվար / 2021 : 09-22

Հունվարի 14-ի աստղագուշակ

Խոյ

Խոյերին աստղերը հուշում են, որ այսօր հիանալի օր է հանգստի և ստեղծագործության, տարբեր մասշտաբի զվարճալի միջոցառումների այցելելու համար: Գերազանց պահ է ընդհանուր հոբբիի, ավանդույթների, դաստիարակության, աշխարհընկալման հիման վրա ջանքերը համադրելու համար: Չարժե հետաձգել երեկույթը, տոնը, ելույթը, նշանակալի անձնական հանդիպումը: Ծնողներին խորհուրդ է տրվում այս օրն անցկացնել երեխաների հետ:

Ցուլ

Ցուլերն այսօր ուժ են հավաքում շրջակա միջավայրից: Հարմար պահ է կորպորատիվ միջոցառման մասնակցելու համար՝ պայմանով, որ կոլեկտիվն ընկալում եք որպես ընտանիք կամ համախոհների միություն: Եթե ձեր հետաքրքրությունները կենտրոնացված են մասնավոր կյանքի ոլորտի վրա, արժե ավելի անկեղծ և բաց լինել մերձավոր շրջապատի, ծնողների, ընկերների հետ: Երեխաներին խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ տալ զարգացնող զբաղմունքների համար:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում հրաժարվել միջոցառումների հրավերներից, արհամարհել ընկերների հետ հանդիպելու առաջարկները, հրաժարվել լայն հանրությանը ձեր տաղանդները ցուցադրելու հնարավորությունից: Հանրային վայրում գտնվելն ավելի շատ հաճույք կպատճառի և ավելի ամուր պաշտպանական հիմք կձևավորի, քան դեմ առ դեմ շփումը: Նման մթնոլորտում սիրային հարաբերություններն ավելի հավասար կլինեն:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում հիշել, որ այս օրը տրամադրում է ուղղակիության, ընկերասիրության, անմիջականության, դժվարացնում է ակնարկների ըմբռնումը: Պահվածքում անտեղի է ամաչկոտությունը, ավելի լավ է հանգիստ և ուղիղ ասել ձեր ցանկությունների մասին: Չարժե համառորեն թաքցնել կամ, հակառակը, պարտադրել ձեր հայացքները: Արժե եղանակ գտնել՝ ցուցադրելու ձեր տաղանդներն ու հնարավորությունները:

Առյուծ

Առյուծներն այսօր կարող են ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, խուսափել տհաճ, կասկածելի կամ պոտենցիալ վտանգավոր պահերից, այդ թվում՝ անձնական հարաբերություններում: Դուք կարող եք հետևել ձեր սովորություններին և սկզբունքներին, թելադրել ձեր կանոնները: Չարժե հետաձգել նախաձեռնությունները, որոնց հաշվին ծրագրում եք բացահայտել սեփական ունակությունները, նվաճել ճանաչվածություն, ամրապնդել հեղինակությունը:

Կույս

Այսօր Կույսերը ձգտում են կայունության և կանխատեսելիության, հակված են իրավիճակից առավելագույն օգուտ քաղել: Եթե ձեզ դուր է գալիս ձեր զբաղմունքը կամ շփման շրջանակը, օրվա ընթացքում դժվար թե փոխեք ձեր գործելաոճը: Ամենայն հավանականությամբ ձեզ ամբողջությամբ կնվիրեք հետաքրքրող ուղղությանը՝ լինի դա ռոմանտիկ, ընտանեկան, թե ընկերական հարաբերությունները, խաղերը, հոբբին կամ ստեղծագործությունը:

 

Կշեռք

Կշեռքներն այսօր հակված չեն միայնության, ձգտում են համախոհների միությանը կամ այն վայրերին, որտեղ կարող են հանդիպել նրանց: Հնարավոր է առավելագույնը քաղել ընկերների, ուսուցիչների, կողմնակիցների, հովանավորների, ձեր տաղանդի երկրպագուների հետ շփումներից: Սիրային և գործնական հարաբերությունները, ինչպես նաև ձեր անձնական խարիզման ավելի հաջող կզարգանան հանրության մեջ, համատեղ գործի ընթացքում:

Կարիճ

Կարիճների մեծամասնության ուշադրությունն այսօր ուղղված է արտաքին աշխարհին: Անհատական հետաքրքրությունները կարող են ժամանակավորապես մոռացվել՝ հօգուտ կոլեկտիվի կամ հանրության ճաշակների: Եթե հայտնի դեմք եք, հիանալի օր է ինքնաներկայացման համար: Սակայն չարժե ձգտել դուր գալ բոլորին: Լավ կլինի գտնվել մարդկանց շրջապատում, ովքեր ունակ են նպաստել ձեր հաղթանակին, կարող են ոգևորիչ օրինակ ծառայել:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում չխորանալ բիզնեսի և ընտանեկան գործերի մեջ, շփման մեջ չարժե տարվել մանիպուլյացիայի տարրերով հոգեբանական խաղերով: Օրը հարմար չէ մերձեցման, հարաբերություններ պարզելու համար: Բարենպաստ կլինի ընկերասիրության և հավատարմության համադրումը, սոցիալական արարողակարգերի և պայմանականությունների պահպանումը: Պրոֆեսիոնալների թիմում վաստակած կարգավիճակը ձեզ ավելի շատ ինքնավստահություն կհաղորդի:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում մինչև վերջ դիմանալ իրենց ստանձնած դերին: Անցանկալի է գործնական և ֆինանսական հարցերում, անձնական հարաբերություններում ռազմավարության փոփոխությունը: Լավագույն օրը չէ կասկածների և որոնումների համար: Հաղթանակ կբերեն համբերությունը և համառությունը, հետևողականությունը և իդեալներին հավատարմությունն ավելի կարևոր կլինեն, քան պատահական պոռթկումները:

Ջրհոս

Ջրհոսներին այսօր կարևոր է լինել խմբի լիարժեք անդամ: Ինքնասեր Ջրհոսների համար սկզբունքային է իրենց լսարանի կայուն ուշադրությունը: Հարաբերություններում չարժե խաղադրույք կատարել փոփոխական զգացմունքների վրա: Շատ ավելի հուսալի է ամրապնդել ստեղծագործական հետաքրքրությունները և ապագայի համատեղ ծրագրերը: Ցանկացած միության մեջ կայունացնող դեր կխաղա փոխադարձ հավատարմությունը, ազնվությունը:

Ձկներ

Ձկների համար լավ անցկացրած օրվա գրավականը կարգապահությունը կլինի: Լավագույն պահը չէ զգացմունքների ազատ և անմիջական արտահայտման համար. օբյեկտիվ իրականությունը ձեր անձնական ճաշակներից ավելի ուժեղ կգտնվի: Ավելի լավ է չփոխել փորձի հուշած կարգը: Անցանկալի է անփութությունը սեփական ինքնազգացողության, երեխաների և ենթակաների առողջության նկատմամբ: Խորհուրդ է տրվում խստորեն պահպանել թույլատրելիի սահմանները:

Դիտվել է 25655անգամ
Վերջին լուրեր