14 / Հունվար / 2021 : 13-33

Արցախում մեկ օրում հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպք

 

Արցախում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպքեր:

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երկրում շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող հակահամաճարակաբանական միջոցառումները:

Վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 61 թեստավորում, ինչի արդյունքում հայտնաբերվել են կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպքեր: Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերն ամբուլատոր եղանակով բուժվում տնային, իսկ ծանր ձևերը՝ ստացիոնար պայմաններում:

Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում են ստանում 39 վարակակիր: Ընդհանուր առմամբ, ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից թեստավորման նպատակով 17 923 նմուշառում է իրականացվել, որոնցից կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2 031 անձի մոտ:

Արձանագրվել է մահվան 31 դեպք, որից 29-ի մոտ մահը գրանցվել է հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, իսկ կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու մոտ մահը վրա է հասել ուղեկցող այլ հիվանդության պատճառով:

Դիտվել է 6757անգամ
Վերջին լուրեր