14 / Հունվար / 2021 : 19-32

«ՌԴ-ում մոտենում է կորոնավիրուսային ճգնաժամի բեկումնային պահը»․ Միշուստին

Ռուսաստանում զանգվածային պատվաստումների ֆոնին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մոտենում է կորոնավիրուսի տարածման հետ կապված ճգնաժամի բեկումնային պահը։ Վստահ եմ, որ հետագայում իրավիճակն աստիճանաբար կբարելավվի»,- ասել է ՌԴ վարչապետը։

Նա նշել է, որ Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ բնակչության լայնածավալ պատվաստումը՝ հիշեցրելով, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և սկսել է այն ակտիվորեն կիրառել:

«Դա թույլ է տալիս ակնկալել, որ վերականգնման շրջանը մեզ մոտ զգալիորեն ավելի արագ կանցնի», - հայտարարել է նա:

Միշուստինի կարծիքով՝ «շատ երկրների կառավարություններ այժմ փնտրում են առանցքային հարցի, այն է՝ ինչպիսին կլինի աշխարհը նոր վարակի նկատմամբ հաղթանակից հետո, պատասխանը, և այդ պատասխանը կորոշի երկարաժամկետ ռազմավարությունների էությունը՝ ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական բազմաթիվ ծրագրերի ոլորտում»։

Դիտվել է 22035անգամ
Վերջին լուրեր