15 / Ապրիլ / 2020 : 14-25

Վեհափառի հայտարարությունը քրեադատավարական ընթացակարգերի հետ որևէ աղերս չունի. Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր էջում գրում է.

«Բազմիցս առիթ ունեցել ենք հստակ դիրքորոշում արտահայտելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ, համաձայն որի՝ խափանման միջոցի փոփոխության հիմքեր չենք տեսել: Ռ. Քոչարյանի պաշտպանների կողմից իրենց պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխության միջնորդություն է ներկայացվել դատարան:

Դրա վերաբերյալ դատական քննության ընթացքում մեղադրող դատախազները կծանոթանան պաշտպանության կողմի հիմնավորումներին և կհայտնեն իրենց դիրքորոշումը: Ինչ վերաբերում է Վեհափառի հայտարարությանը, ապա դա քրեադատավարական ընթացակարգերի հետ որևէ աղերս չունի: Եվ մենք չենք մեկնաբանում կոնկրետ քրեական դատավարության գործընթացից դուրս նման հայտարարությունները»:

Գոռ Աբրահամյան

Դիտվել է 4170անգամ
Վերջին լուրեր