15 / Հունվար / 2021 : 13-26

Սոչիում կգործարկվեն ծովային տաքսիներ

Որպես ծովային երթուղային տաքսի՝ 2 նավակ մայիսից կսկսեն Սոչիից Իմերետինսկայա ծոց և Լազարևսկոե գյուղ ուղևորների տեղափոխել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»:

Նշվում է, որ ծովային երթևեկության գաղափարը կյանքի կկոչվի ներդրողի օգնությամբ, որը կգնի ուղևորային նավեր, ինչպես նաև կկազմակերպի ամրագրման և տոմսերի վաճառքի ծառայությունը:

«Արդեն արձակուրդային շրջանում Սոչիի ջրային տարածքում կսկսի գործել ջրային տաքսի: Տրանսպորտի այս տեսակը բնակիչների համար կդառնա Մեծ Սոչիի հեռավոր շրջանների միջև արագ շարժվելու հնարավորություն, ինչպես նաև նոր տրանսպորտային միջոց էքսկուրսիաների համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ մեծ արագությամբ և տեխնիկական բնութագրերով երկու մարդատար նավակ`20 մարդ տարողությամբ, հագեցած կլինեն օդորակիչով, զուգարաններով և ավիացիոն տիպի հարմարավետ նստատեղերով:

Դիտվել է 4526անգամ
Վերջին լուրեր