Ալիևը Շուշիում մասնակցել է արձանների բացման արարողությանը (լուսանկարներ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ Շուշիում մասնակցել է արձանների բացման արարողությանը։ Նրանք մեր Շուշիում կանգնեցրել են կոմպոզիտոր Ուզեիր Գաջիբեկովի, բանաստեղծուհի Նաթավանի և երգիչ Բյուլբյուլօղլուի կիսանդրիները։
Նկատենք, որ ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ մեր՝ հայերիս, պատմական Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք է հռչակելու։
Հիշեցնենք, որ Ալիևը կնոջ հետ այսօր մեկնել է Շուշի, նրանք այցելել են նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի։
Առնչվող հրապարակումները
Ալիևը Արցախի օկուպացրած տարածքներ է այցելել կնոջ ու դստեր՝ Լեյլայի հետ (լուսանկարներ)
Ալիևները մտել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, քաղաքում բարձրացրել ադրբեջանական դրոշը (լուսանկարներ)
Իլհամն ու Մեհրիբանն այցելում են Շուշի քաղաք (տեսանյութ)

