15 / Հունվար / 2021 : 16-53

Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է եռակողմ բանակցությունների արդյունքների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կայացած եռակողմ բանակցությունների արդյունքների մասին: Քննարկվել են նաեւ Ռուսաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության արդիական հարցեր:

Դիտվել է 8478անգամ
Վերջին լուրեր