15 / Հունվար / 2021 : 18-34

Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են (լուսանկարներ)

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։

yelaket.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել զինծառայության ընթացքում աչքի ընկածներին։

Դիտվել է 34430անգամ
Վերջին լուրեր