16 / Հունվար / 2021 : 11-02

Կորոնավիրուսը Հայաստանում՝ հունվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ

Հունվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164235 դեպք, որոնցից 152615-ն` առողջացած, 2987-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7905 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 620704 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1638 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք: Ունենք 295 առողջացած և 13 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 728 է:

Առողջապահության նախարարություն

Դիտվել է 33940անգամ
Վերջին լուրեր