16 / Հունվար / 2021 : 14-18

Մոսկվայի օդանավակայանները ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ են հետաձգել ու չեղարկել

Մոսկվայի օդանավակայանները ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ են հետաձգել ու չեղարկել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մոսկվայի ժամանակով ժամը 11:54-ին «Վնուկովո» օդանավակայանում 3 չվերթ հետաձգվել է, 2-ը` կասեցվել, «Դոմոդեդովո»-ում 11 չվերթ հետաձգվել է, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում 4 չվերթ հետաձգվել է, 3-ը` չեղարկվել:

Շաբաթ օրը Մոսկվայում սպասվում է 15 աստիճան ցուրտ և ուժեղ ձյուն, քամու ուժգնացում ու ցածր մթնոլորտային ճնշում:

Դիտվել է 16029անգամ
Վերջին լուրեր