16 / Հունվար / 2021 : 16-56

Պետերբուրգի փողոցներում աղվեսներ են հայտնվել ցրտերի պատճառով

Պետերբուրգի փողոցներում աղվեսներ են հայտնվել ցրտերի պատճառով. կենդանիները քաղաք են գալիս սնունդ հայթայթելու համար: Դրանք վտանգ չեն ներկայացնում Պետերբուրգի բնակիչների համար, քանի որ քաղցը կենդանու մոտ կատաղության բացակայության նշան է, տեղեկացրել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Ցրտերի պատճառով Պետերբուրգի բնակիչները սկսել են նկատել վայրի կենդանիներ քաղաքի փողոցներում: Մասնագետները նշում են, որ կենդանին բնակելի գոտում կարող է հայտնվել սննդի հոտի, կենցաղային մնացորդների շնորհիվ: Կարեւոր է հիշել, որ աղվեսը վայրի կենդանի է. չպետք է փորձել կերակրել դրան կամ գրավել կենդանու ուշադրությունը, քանի որ դա կարող է վախեցնել աղվեսին եւ հրահրել ագրեսիվ վարք»,-հայտնել են մամուլի ծառայությունից:

Մասնագետները նշում են, որ կարելի է տարբերել առողջ աղվեսին կատաղությամբ հիվանդ կենդանուց վարքագծի միջոցով: Առողջ աղվեսը փորձում է թաքնվել մարդուց, առաջինն ագրեսիվություն չի ցուցաբերում: Կատաղություն ունեցող կենդանին չի սնվում եւ ջուր չի խմում:

Հայտնի է, որ Պետերբուրգի ծայրամասերում բնակվում է շուրջ հարյուր աղվես: «Աղվեսները պարբերաբար կհայտնվեն բնակելի տարածքներում միայն սննդի փնտրտուքի նպատակով, քանի որ դրանց բնակավայրն անքակտելիորեն կապված է քաղաքային տեղանքի հետ»,-ասել է մասնագետը:

Դիտվել է 14940անգամ
Վերջին լուրեր