Ինչպե՞ս ձեռք բերել Էլեկտրոնային բժշկական գրադարանի անվճար քարտեր. ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի պարզաբանումը

Ռուսաստանյան «ГЭОТАР-медия»-ի և ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի համագործակցության արդյունքում մեր ընթերցասեր հասարակությանը ևս մեկ բժշկական գրադարանից առցանց օգտվելու հնարավորություն է ընձեռվել: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանից, իրենք այժմ հատկացնում են «Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր: Դրանք բացառապես անվճար են և տրվում են բոլոր ցանկացողներին:


Հատկացվող անհատական կոդերի միջոցով ցանկացած վայրից ու ցանկացած ժամանակ ընթերցողը կարող է մուտք գործել էլեկտրոնային գրադարանի լայնամասշտաբ շտեմարան` ստանալով հնարավորություն օգտվելու բազմատեսակ մենագրություններից, ազգային և կլինիկական ուղեցույցներից, գործելակարգերից, գունավոր ատլասներից, մեթոդական ձեռնարկներից, բազմաթիվ ամսագրերից և այլ մասնագիտական գրականությունից:
Մանրամասների համար կարող եք մուտք գործել ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով՝
http://www.medlib.am/ կամ գրել ֆեյսբուքյան էջին`տրամադրելով կոնտակտային տվյալներ։

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ: