Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունվար / 2021 : 19-50

Իսրայելում 13 մարդու դեմքի նյարդը պարալիզացվել է Pfizer պատվաստանյութի առաջին ներարկումից հետո. ԶԼՄ-ներ

Իսրայելում 13 մարդու դեմքի նյարդը պարալիզացվել է կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի առաջին ներարկումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «Էդիոթ Ախրոնոթ» պարբերականին:

«Համաձայն նախարարության տվյալներին՝ առնվազն 13 մարդու մոտ ի հայտ են եկել կաթվածի նշաններ, սակայն համակարգում բժիշկները համարում են, որ գործնականում այդպիսի դեպքերի թիվը շատ ավելին է»,-հաղորդում է պարբերականը:

Այսպես, պատվաստվածներից մեկը պատմել է, որ ներարկումից մի քանի րոպե անց դնչի եւ բերանի շրջանում արտասովոր զգացողություններ է ունեցել, գրում են ԶԼՄ-ները:

«Առնվազն 28 ժամ ես ունեցել եմ այդ զգացողությունը: Ես չեմ կարող ասել, որ դա լիովին անցել է, սակայն դրանից բացի ես ուրիշ ցավ չեմ զգում»,-ասել է տղամարդը:

Ինչպես գրում է պարբերականը, առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ ներարկումից հետո կաթվածի ախտանշաններով մարդը կարող է ստանալ երկրորդ դեղաչափը, սակայն դա պետք է հետաձգվի մինչեւ լիովին ապաքինումը:

Դիտվել է 22700անգամ
Վերջին լուրեր