Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունվար / 2021 : 10-43

Նախօրեին հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունը հայտնի է

Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին՝ մեկը Որոտանից, երկուսը Ջաբրայիլից։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Որոտանից դուրս բերված անձի ինքնությունը հայտնի է՝ նա Արսեն Մամիկոնյանն է։

Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում»,- հավելեց Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 զոհված զինծառայողի մարմին:

Դիտվել է 75688անգամ
Վերջին լուրեր