18 / Հունվար / 2021 : 12-12

Դեմքով ճանաչելի մարմիններ կան․ Ղուկասյանը հարազատներին խնդրում է ԴՆԹ թեստ հանձնել
 

Կան ԴՆԹ-ով անցած մարմիններ, նույնիսկ դեմքով ճանաչելի մարմիններ կան, սակայն արդեն երկար ժամանակ գտնվում են դիահերձարաններում, տերերը չեն գալիս տանեն: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Նա տեղեկացրել է, որ վերջին 2 օրերին որոնողական աշխատանքներ կատարվել են. «Եվ ողջերի համար են մտել, եւ մարմինների համար: Երեկվանը էլի երեք մարմին է եղել, այսօր էլ է 3 մարմին եղել: Ողջերի պահով զրո է, բայց գոնե էլի թույլ տալիս են, որ տղերքը մտնեն, աշխատեն»,-ասաց նա:

Ղուկասյանը հորդորեց բոլորին ԴՆԹ թեստ հանձնել. «Մեզ հասած տեղեկություններով, արդեն օրական 25 մարմնի ԴՆԹ թեստ է արվում: Որպեսզի այդ մարմիններն այդպես չմնան, խնդրում եմ գնացեք ԴՆԹ թեստ հանձնեք»:

Դիտվել է 57683անգամ
Վերջին լուրեր