Լավրովը՝ հայ գործիչների ղարաբաղ այցերի և հայտարարությունների մասին

«Երբեք խոսակցություն չի եղել, որ Հայաստանն ու Արցախը պետք է բաժանել իրարից, երբեք չի քննարկվել հարց, որպեսզի կտրվի Հայաստանը ԼՂ-ից»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, որ հայ քաղաքական գործիչներն այցելում են Ղարաբաղ եւ հայտարարություններ անում: Լավրովը իր խոսքում նկատեց, թե այդպիսի այցերից հնարավոր չէ խուսափել, սակայն արժե հաjտարարություններ չանել, որոնք կարող են սրել իրավիճակը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ պատճառներ չի տեսնում Հայաստանի ու Արցախի պաշտոնական անձանց միջև շփումներին խոչընդոտելու համար:
«Եթե մենք համաձայն ենք, իսկ մենք բոլորս համաձայն ենք, որ կապ լինի Ղարաբաղի հայերի ու Հայաստանի հայերի միջև, ապա ես պատճառ չեմ տեսնում խոչընդոտելու այն շփումները, որոնք իրականացվում են այդ մակարդակում»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Լավրովի խոսքերով, այն, որ հայ պաշտոնական դեմքերը քաղաքական հայտարարություններ են անում Ղարաբաղում, հավանաբար լարվածություն է առաջացնում. «Ես կարծում եմ, որ լավ կլիներ դրանից խուսափել: Մենք արդեն ականատես ենք եղել այն բանին, թե ինչպես են Ղարաբաղից կամ Ղարաբաղի թեմայով էմոցիոնալ խոսքերը դառնում նյութական ուժ: Այս դեպքում տարբեր կողմերից հնչած խոսքերը դարձան շատ բացասական նյութական ուժ»,-ասել է նա: