18 / Հունվար / 2021 : 16-34

Շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքների անցակետերում

Ուժեղացված ծառայություն՝ անցակետերում

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ վերոնշյալ համայնքներում սահմանված են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ։

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները սահմանված վայրերում տեղադրված անցակետերում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետ,ոստիկանության փոխգնդապետ Արման Սարուխանյանն այցելել է անցակետեր և տեղում հանձնարարականներ տվել ծառայություն իրականացնող ոստիկաններին։

Արցախի Հանրապետության ոստիկանություն

Դիտվել է 14123անգամ
Վերջին լուրեր