18 / Հունվար / 2021 : 17-51

Ալինա Նիկողոսյանն ազատվեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից

Սիրելի գործընկերներ, այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին հայտարարություն է տարածել առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին:

Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանից, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում:

Շնորհակալ եմ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում:

Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներից՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար:

Դիտվել է 6714անգամ
Վերջին լուրեր