Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հունվար / 2021 : 14-38

Զինծառայողների 3450 դի է փորձաքննության ենթարկվել․ Առողջապահության նախարար

3450 դի է փորձաքննության ենթարկվել։ Օրական միջինը 30 հոգու դի է ճանաչվում։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցին՝ քա՞նի զինծառայողի աճյուն է բժշկական փորձաքննության ենթարկվել, նրանցից քա՞նիսն են շարունակում մնալ չճանաչված, նախարարն ասաց, որ ընդհանուր առմամբ 3450 աճյուն է փորձաքննության ենթարկվել․ «Նույնականացման գործընթացը կրկնակի, եռակի անգամ արագացվել է։

ԴՆԹ նոր սարք ենք ձեռք բերել, որի շնորհիվ կարողացանք այս տեմպը բավական արագացնել։ Օրեկան փորձաքննություններ իրականացնում ենք, ունենում ենք նույնականացված միջինը 30 հոգու»,- նշեց նախարարը։

yelaket.am

 

Դիտվել է 11458անգամ
Վերջին լուրեր