15 / Ապրիլ / 2020 : 18-11

Ով է Ucom-ի նոր տնօրենը. 3 հետաքրքիր փաստ

Ucom-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ինչպես հայտնի է, ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, որը նաև ընկերության վեց տոկոսի բաժնետերն է, աշխատանքից ազատման դիմում է գրել, որն արդեն ստորագրվել է։ Նրա հետ աշխատանքից ազատվելու ցանկություն է հայտնել նաև «Յուքոմի» 800-ից ավել աշխատակից:

Երեկ ուշ գիշեր տեղեկություն տարածվեց, թե «Յուքոմ» ընկերությունում նոր տնօրեն է նշանակվել՝ Արա Սերգեյի Խաչատրյանը։

1․ Արա Խաչատրյանը «Լույս» հիմնադրամի շրջանավարտ է, սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում, Օքսֆորդ Բրուկս համալսարանում և Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցում (MBA):


2․ Նա դասավանդում է Ամերիկյան համալսարանում և կառավարման խորհրդի անդամ է։ Մինչև Ucom-ի նոր տնօրեն նշանակվելը եղել է «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր ֆինանսական տնօրենը։


3․ Պարզվում է, որ Արա Խաչատրյանը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է, իսկ հայրը՝ Սերգեյ Խաչատրյանը, առողջապահության փոխնախարար է եղել։

Դիտվել է 7634անգամ
Վերջին լուրեր