Հայտնի է դարձել խորհրդային հայտնի դերասանուհու ծանր հիվանդության մասին
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Խորհրդային եւ ռուսական դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայայի մոտ, որը հայտնի է որպես խորհրդային կինոյի սեքս խորհրդանիշ, զարգացել է ծերունական դեմենցիա: Ծանր հիվանդության մասին հայտնել է դերասանուհու ընկերուհին՝ Ելենա Պերելիգինան «Пятый канал»-ի հետ զրույցում։
Արտիստուհու մոտ խորանում են հիշողության հետ կապված խնդիրները։ Պերելիգինայի խոսքով՝ դերասանուհին երբեմն նույնիսկ մտերիմ ընկերներին չի ճանաչում։ «Նա ինքն էլ է դա ընդունում ու բողոքում, արդեն դեմենցիա ունի։ Հիշողության կորուստ։ Նա ամեն ինչ չէ, որ հիշում է», - պատմել է դերասանուհու ընկերուհին։
 
                                
                                     
                                
                            Նոյեմբերի 26-ին Սվետլանա Սվետլիչնայան հոսպիտալացվել է: Դերասանուհին գանգատվել է գլխուղեղի ցավից եւ ընդհանուր թուլությունից։
Սվետլանա Սվետլիչնայան մեծ ճանաչում է ստացել Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը» ֆիլմում կերտած Աննա Սերգեեւնայի դերի շնորհիվ: Խաղացել է «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Գարնան տասնյոթ ակնթարթ» եւ շատ այլ ֆիլմերում։


 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            