18 / Փետրվար / 2021 : 11-55

Մահացել է Անդրեյ Մյագկովը 

82 տարեկանում  մահացել է խորհրդային հայտնի ռուս դերասան Անդրեյ Մյագկովը: Այս մասին հայտնում է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ​​թատրոնի մամուլի ծառայությունը, փոխանցում է ria.ru։

Թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր  Անդրեյ Վասիլիևիչ Մյագկովը ծնվել է 1938 թվականի հուլիսի 8-ին Սանկտ Պետերբուրգում:

Դերասանը մեծ  ճանաչում ունեցավ  1975 թվականին Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմից հետո, որտեղ հանդես էր գալիս գլխավոր դերում։

 

 

Մյագկովը հանդիսատեսին ծանոթ է  նաեւ Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմից  (1977) Նովոսելցեւի դերով:

Սիրված դերասանի մահվան պատճառները դեռ չեն հայտնվում:

yelaket.am

Դիտվել է 26804անգամ
Վերջին լուրեր