22 / Հունվար / 2021 : 16-08

Սա այն «գոմն» է, որտեղ ապրում է Գագիկ Ջհանգիրյանը (լուսանկար)

 

Իշխանության կողմից ԲԴԽ անդամ առաջադրված Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե «Մոնումենտում այնպիսի տներ կան, որ իր տունը գոմի է նման»:

Ներկայացնում ենք Գագիկ Ջհանգիրյանի առանձնատունը, այն նմա՞ն է գոմի։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԲԴԽ նախագահի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներով է ձեռք բերել ունեցվածքը։

«Ես ակադեմիա 9 կոպերատիվի նախագահն եմ եղել, ստացել եմ 4 սենյականոց բնակարան Դավիթաշենում։ 1989 թվականին վաճառել եմ դա, այդ փողերով քանդել եմ մեր հին սեփական տունն ու նույն տեղում կառուցել այդ բնակարանը։ Ես Արդարադատության նախարարությունում աշխատանքի եմ անցել 1990թ․ դեկտեմբերին, երբ այդ տունն արդեն կառուցված է եղել», - ասաց նա։

Ջհանգիրյանը նշեց, որ դղյակ անվանումն իր տան համար բավականին ճոխացված է, քանի որ իր հարևանությամբ այնպիսի տներ կան, որ ավելի շատ դղյակ են հիշեցնում։

Դիտվել է 234367անգամ
Վերջին լուրեր